Ընդդիմության նպատակն է նաև այս իշխանության վրա նոր Մարտի 1 կարելը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

Ընդդիմության նպատակն է նաև այս իշխանության վրա նոր Մարտի 1 կարելը։

 

Հունիսի 12-ին  ԱԺ շենքի  վրա հարձակումն ու բախումների հրահրումը 2 նպատակ ուներ

 

Գրավել ԱԺ շենքը

 

Հրահրել բախումներ, որի արդյունքում կլինեն զոհեր։  Իսկ հետագայում զոհերի հանգամանքը օգտագործել շահարկումների համար։

 

Զուր չէ, որ հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց զանգվածային անկարգությունների կազմակերպիչների կողմից անընդհատ փորձ է արվում զուգահեռներ անցկացնել Մարտի 1-ի հետ։ Անգամ հրապարակային տեսակետ է հնչել՝ «ցավոք սրտի հունիսի 12-ին զոհեր չեղան»։

 

Բայց  տարբերությունն  ավելի քան ակնհայտ է՝  Մարտի 1-ի լույս առավոտյան մարդիկ դեռ քնած էին վրաններում, երբ սկսեցին ժողովրդին կոտորել։